«Մենք կարող ենք քննարկել ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի Ռուսաստանի սահման դադարեցնելու հարցը։ Սա նրանց անվտանգության շահն է: Մենք բազմիցս ասել ենք, որ մեզ համար ՈՒկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չէ։ Եվ մենք միակ երկիրը չենք, որը դա ասում է։ Ես կարող եմ անվանել ՆԱՏՕ-ի ևս չորս երկիր, որոնք կհաստատեն դա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։ Նա կոչ է արել Կիևին չհրաժարվել Մոսկվայի հետ ուղիղ բանակցություններից և մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում կայանալիք հանդիպմանը:               
 

Իսկ «քա­ղա­քա­կիրթ» աշ­խար­հը շա­րու­նա­կում է լռել

Իսկ «քա­ղա­քա­կիրթ»  աշ­խար­հը շա­րու­նա­կում է լռել
09.10.2020 | 00:48

Վեր­ջին օ­րե­րին Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մայ­րա­քա­ղաք Ստե­փա­նա­կեր­տի հր­թի­ռա­կո­ծու­թյան հետևանք­ներն իս­կա­պես ցա­վա­լի են, մար­դիկ հիմ­նա­կա­նում նկար­նե­րի մի­ջո­ցով են տես­նում քա­ղա­քի ներ­կա­յիս վի­ճա­կը։ Լու­սան­կար­նե­րի շար­քում կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել հատ­կա­պես Ար­ցա­խի հան­րա­յին հե­ռուս­տա­տե­սու­թյան լրագ­րող Նո­րայր Հով­սե­փյա­նին՝ ծեր և ա­նօգ­նա­կան տա­տի­կին գր­կած, հրե­տա­կո­ծու­թյան պատ­ճա­ռով փլ­ված շեն­քից հա­նե­լու պա­հը, ո­րը գա­լիս է ա­պա­ցու­ցե­լու, որ մար­դա­սի­րու­թյունն այս աշ­խար­հում ապ­րում է, դեռ կա: Նո­րայրն ար­դեն 18 տա­րի է, որ լրագ­րո­ղի ա­ռա­քե­լու­թյուն է ի­րա­կա­նաց­նում: Իսկ կի­նը` Վար­դու­հին, ա­մուս­նու հայ­րե­նա­սի­րու­թյամբ ա­վե­լի է ոգևոր­վում, ա­մեն ան­գամ հույս տա­լիս ինքն ի­րեն, որ հաղ­թե­լու ենք։
Իսկ «քա­ղա­քա­կիրթ» աշ­խար­հը շա­րու­նա­կում է լռել...

Վո­վա ԱՐ­ԶՈՒ­ՄԱ­ՆՅԱՆ
Ար­ցախ

Դիտվել է՝ 2008

Մեկնաբանություններ